ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Պուտինը պատրաստ է հանդիպելու սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ

Պուտինը պատրաստ է հանդիպելու սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ
04.09.2013 | 11:43

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպելու ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հետ, սակայն նման նախաձեռնություն նրանց կողմից չի եղել։ «Եթե ինչ-որ մեկը ցանկանում է հանդիպել ինձ հետ, խնդրեմ, բայց դեռ նման բան չի եղել»,- ասել է Պուտինը։
«Ես, ինչպես օրենքն է պահանջում, հանդիպում եմ բոլոր նրանց հետ, ովքեր խնդրում են հանդիպում` քննարկելու որևիցե խնդիր, առաջարկություն, ինչը կարևոր եմ համարում, սակայն այս հարցում նման առաջարկ չի եղել»,- ասել է նախագահը: «Ես հավաստիացնում եմ ձեզ, որ ես աշխատել եմ այդպիսի մարդկանց հետ, ես նրանց երբեմն պարգևատրել եմ պետական մեդալներով և մրցանակներով` կապված տարբեր ոլորտներում իրենց հաջողությունների հետ: Մենք բացարձակապես նորմալ հարաբերությունների մեջ ենք, և ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում»,- ընդգծել է Պուտինը:
«Նրանք ասում են, որ Պյոտր Իլյիչ Չայկովսկին նույնպես միասեռական էր: Դա ճշմարտություն է, բայց մենք նրան դրա համար չէ, որ սիրում ենք։ Նա մեծ երաժիշտ է, մենք բոլորս սիրում ենք նրա երաժշտությունը: Հետո ի՞նչ, չի կարելի մորեխից փիղ սարքել։ Մի անհանգստացեք, այստեղ, մեր երկրում, սարսափելի ոչինչ չի կատարվում»,- ասել է նախագահը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1234

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ